շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Դանակահարությունը բացահայտվել է. տուժածի եղբայրը ձերբակալվել է

Դանակահարությունը բացահայտվել է. տուժածի եղբայրը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 9-ին` ժամը 23-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի բաց վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդու: Նա հայտնել էր, թե Նոր Նորքի 6-րդ զանգվածի մի բնակարանի խոհանոցում ընկել է դանակի վրա։

«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Լյուքսեմբուրգի փողոցի մի բնակարանից, որտեղ վիճաբանության ժամանակ սեղանին դրված խոհանոցային դանակով նրան հարվածել է 39-ամյա եղբայրը։

Եղբայրը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: