հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դանակահարությունը բացահայտվել է, դանակահարողը՝ բերման ենթարկվել

Դանակահարությունը բացահայտվել է, դանակահարողը՝ բերման ենթարկվել

Մարտի 6-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի, Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների և քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին դանակահարել է Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա մարտի 12-ին ներկայացել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

 
 

  • Կիսվել: