կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Չորս ոստիկան ծառայութունից ազատվել է․ նրանց նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

Չորս ոստիկան ծառայութունից ազատվել է․ նրանց նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

ՀՀ ոստիկանությունում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։

Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, իրավաբանական և հասարակական կարգի ապահովման վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ուսումնասիրվել են և քննարկվել ոստիկանության հինգ աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին` 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», կարգապահական տույժը, իսկ մեկ ոստիկանի դեպքում դադարեցնել ծառայողական քննությունը:

 

  • Կիսվել: