հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բյուրեղավանի պոլիկլինիկայի նախկին տնօրենը արդարացվել է

Բյուրեղավանի պոլիկլինիկայի նախկին տնօրենը արդարացվել է

Բյուրեղավան համայնքի քաղաքային պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արմեն Մոսիկյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել է նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով հափշտակության կատարելու համար առաջադրված մեղադրանքում: Այս մասին հայտնում է Մոսիկյանի շահերի պաշտպան «Էյջվիէյջ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Վահան Հովհաննիսյանը:

«Դատարանը ճանաչել է և հռչակել է վերջինիս անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 179 րդ հոդվածի 1-րդ 2-րդ և 3-րդ կետրով առաջադրված մեղադրանքում»,- ասել է փաստաբանը:

Նշենք, որ Արմեն Մոսիկյանին՝ Բյուրեղավան համայնքի քաղաքային պոլիկլինիկայի նախկին տնօրենի, և նույն պոլիկլինիկայի էնդոկրինոլոգ բուժքույրի վերաբերյալ քննվող քրեական գործը դատարանում քննվում էր արդեն երկու տարի։

Ըստ նախաքննական մարմնի՝ բուժքույր Մարինե Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արմեն Մոսիկյանի հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով հափշտակության կատարելու համար։ Պոլիկլինիկայի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

 

  • Կիսվել: