երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 7–ին, Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին ազատ արձակելու որոշում է կայացրել։

Դատարանը բավարարել է շուրջ 11 ամիս անազատության մեջ գտնվող Հարություն Մանուչարյանի պաշտպաններ Արման Թամրազյանի եւ Հայկ Ալումյանի միջնորդությունը եւ նրան գրավի դիմաց ազատ արձակել։

«Մենք գտնում էինք, որ որեւէ տեսակի խափանման միջոց կիրառելու հիմք չկա, բայց չբացառելով, որ դատարանը կարող է համարել խափանման միջոց կիրառելու հիմք կա, միջնորդել էինք վերացնել որեւէ տեսակի խափանման միջոցը կամ կալանքը փոխարինել գրավով։ Գրավը սահմանվել է 6 միլիոն դրամ։ Գրավի գումարը վճարելուն պես Հարություն Մանուչարյանը պետք է ազատ արձակվի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Հայկ Ալումյանը։

Հարություն Մանուչարյանի գործը դատաքննության փուլում է, գործով բոլոր վկաները ըստ Ալումյանի, հարցաքննվել են։

  • Կիսվել: