ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բերդ համայնքի ղեկավարի տեղակալը եւ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը գրավի դիմաց ազատ են արձակվել

Բերդ համայնքի ղեկավարի տեղակալը եւ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը գրավի դիմաց ազատ են արձակվել

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արամ Մարտիրոսյանի, նոյեմբերի 23-ին, Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի նախկին տեղակալ   Սամվել Հովսեփյանին եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի  վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանին 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում է կայացրել։ 

Ավելի վաղ դատարանը 800 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել նաեւ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանին։

  • Կիսվել: