երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԲԴԽ նախագահը Մոսկվայում հանդիպել է հայ իրավաբանների հետ

ԲԴԽ նախագահը Մոսկվայում հանդիպել է հայ իրավաբանների հետ

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի հրավերով պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ իրավաբանների հետ: Միջոցառումը նախաձեռնել էր Մոսկվայի հա յիրավաբանների ասոցիացիան:

Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Այնուհետև նախաձեռնությունը ողջունել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

Հանդիպան ընթացքում քննարկվել է մասնագիտական բնույթի հարցերի լայն շրջանակ, կողմերը փոխանակվել են ոլորտին վերաբերող տեղեկատվությամբ:

Մոսկվայում աշխատող հայ իրավաբանները մասնավորապես հետաքրքրվել են ՀՀ դատական համակարգի պրակտիկայով, անդրադարձել Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացման խնդիրներին և մտքեր փոխանակել հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ:

Հայկական պատվիրակության ղեկավարն ու անդամները սպառիչ պատասխաններ են տվել մոսկվայաբնակ իրավաբաններին հետաքրքրող բոլոր հարցերին:

 

  • Կիսվել: