ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բադասյանը ողջունում է ԵԽԽՎ համազեկուցողների արձագանքը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Բադասյանը ողջունում է ԵԽԽՎ համազեկուցողների արձագանքը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ  Անդրեյ Շիրցելի և Կիմմո Կիլջունենի հայտարարությունը՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Բադասյանը, մասնավորապես, նշել է. "Ողջունում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը և վստահեցնում, որ շարունակելու ենք չտրվել սադրանքների ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով լուծել ՍԴ ճգնաժամը"։

Հետո նա հատված է բերել համազեկուցողների հայտարարություններից․ "Մինչ այս պահը կառավարությունն ու խորհրդարանը պահպանել են իրավիճակը հանգուցալուծելու իրավական ընթացակարգերը։ Ավելին, իշխանությունները խնդրել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մեխանիզմի վերաբերյալ։ Ըստ Եվրոպական ստանդարտների, ՎՀ-ը նշել է, որ վաղ թոշակի գնալը պետք է լինի բացառապես կամավոր և այս սկզբունքը պետք է պահպանել։ Որպես, համազեկուցողներ, մենք սերտորեն կհետևենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս կերպ, նկատի ունենալով անգամ, որ այս մեխանիզմի՝ «2015թ սահմանադրական փոփոխությունների ոգին պահպանելուն է միտված» նպատակը տեղին է»։

Օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչու է նախարարը հատվածական մեջբերում համազեկուցողների հայտարարությունը, Բադասյանը պատասխանել է․ "Կարծում եմ, կենտրոնական միտքն էր"։  

Նշենք, որ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողները անհանգստություն են հայտնել ՍԴ-ի և վարչապետի աշխատակազմի միջև առկա աննախադեպ լարվածության վերաբերյալ։

  • Կիսվել: