երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բացառիկ լուսանկարներ․ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի կրակոցների դեպքի վայրից

Բացառիկ լուսանկարներ․ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի կրակոցների դեպքի վայրից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Կոտայքի մարզում՝ «Էրիկի մոտ» հացատանը խնջույքի ժամանակ, մոտ 10 անձի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ իրավական համակարգում, ըստ նախնական վարկածի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, անձամբ իրեն պարգևատրված զենքով, կրակոցներ է արձակել։ Միջադեպի ժամանակ եղել է Արցախի բնակիչ Հրայր Մնացականյանը, ով ապրում է Ակունք գյուղում։ Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Իսկ հիմա ամենակարևորի մասին։ Ում պարգևատրված զենքով է կրակել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

ArmLur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ նա կրակոցները արձակել է Պաշտպանության նախկին նախարար, այժմ ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանի կողմից պարգևատրված զենքով։

Բացառիկ լուսանկարներ է հրապարակում միջադեպի վայրից։

  • Կիսվել: