երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բացահայտվել է Էրեբունու Երկաթուղայինների 2-րդ փողոցում կատարված սպանությունը

Բացահայտվել է Էրեբունու Երկաթուղայինների 2-րդ փողոցում կատարված սպանությունը

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22․20-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ ստացվեց, որ հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի։

Բուժհաստատություն մեկնած ոստիկանության ՔՀԳ վարչության, Երևան քաղաքի վարչության, Էրեբունու բաժնի ու Նուբարաշենի բաժանմունքի, ինչպես և տարածքային քննչական բաժնի ծառայողները պարզեցին, որ մահացածը Երկաթուղայինների 4-րդ փողոցի 43-ամյա բնակիչ էր։

Իրավապահները համատեղ աշխատանքով պարզեցին դեպքի վայրը։ Երկաթուղայինների 2-րդ փողոցում հայտնաբերվեցին արնանման հետքեր։ Տղամարդու վրա կրակել էին հենց այնտեղ։

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ, և սպանությունը բացահայտվեց։ Տարաբնույթ միջոցառումներ են ձեռնարկվում կասկածվողին՝ Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդուն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

  • Կիսվել: