երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը դիմել է դատարան՝ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծառերի սպանդը ոչ իրավաչափ ճանաչելու և դադարեցնելու պահանջով

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը դիմել է դատարան՝ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծառերի սպանդը ոչ իրավաչափ ճանաչելու և դադարեցնելու պահանջով

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը դիմել է դատարան՝ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծառերի սպանդը ոչ իրավաչափ ճանաչելու և դադարեցնելու պահանջով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը․

«Ծառերի փոխարինման քաղաքապետարանի ծրագիրը օրենքի պահանջով չի անցել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ)։

Պահանջում ենք պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին կասեցնել առանց համապատասխան ՇՄԱԳ եզրակացության Երևան համայնքում ծառերի զանգվածային հատման գործողությունը»։

  • Կիսվել: