երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ազատի հրդեհի գործով նիստը հետաձգվեց

Ազատի հրդեհի գործով նիստը հետաձգվեց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով դատական նիստը հետաձգվեց։
Փաստաբան Վահագն Հակոբյանը դատավոր Վարդան Հարությունյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, ինչն անմիջապես մերժվեց։
 
Պաշտպանական կողմի փաստաբաններից մեկն էլ միջնորդություն ներկայացրեց գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Փաստարկներ ներկայացրեց, որ տնային կալանքի պարագայում էլ հնարավոր կլինի ապահովել նրա պատշաճ վարքագիծը։ Փաստաբանը միջնորդեց, որպեսզի դատարանն այլընտրանքային
համակցված խափանման միջոց ընտրի, այն է` տնային կալանք, բացակայելու արգելք և գրավ։
 
Պաշտպանը շեշտեց նաև, որ Աղեկյանն ու իր ընտանիքը ՀՀ–ում որպես սեփականություն ունեն 1 անշարժ գույք, որը գնահատվել է 17 մլն դրամ։ Ուստի, ընտանիքը պատրաստ է գրավադրել տունը և այդքան գումար վճարել։
 
Դատարանը որոշեց, որ մեկ այլ մեղադրյալ` Մառլեն Սարգսյանը, պետք է ներկա գտնվի հաջորդ դատական նիստին, անկախ նրանից, որ վերջինիս նկատմամբ սանկցիա է կիրառվել։
Հերթական դատական նիստը տեղի կունենա մարտի 29-ին, ժամը 12։00-ին։

  • Կիսվել: