չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ազատ գյուղի հրդեհի գործով նիստին իրավիճակը լարվեց

Ազատ գյուղի հրդեհի գործով նիստին իրավիճակը լարվեց

Սևանի դատարանում այսօր՝ հունվարի 26-ին, ընթանում է Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողի գործով դատական նիստին հարցաքննվում է գործով վկա Լևոն Խառատյանը։

Նրա հարցաքննության ընթացքում իրավիճակը պարբերաբար լարվում է, քանի որ նա հարցերի պատասխանների մեծամասնությունը, ասում է, թե չի հիշում, ինչն էլ զայրացնում է զոհվածների ծնողներին։

«Որ պահին որ հիշողությունդ տեղը եկավ, ոչխարի պես վիզդ կտրելու եմ»,- ասաց ծնողներից մեկը։

«Արա, շատ ես խոսում»,- արձագանքեց վկան, որից հետո սկսվեց քաշքշուկ, հնչեցին հայհոյանքներ։

Դատական նիստը ընդմիջվեց։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

  • Կիսվել: