հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ

Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Այվազովսկու փողոցի 127/2 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց։ Հայտնում են ՆԳՆ-ից:

Տեսանկարահանող սարքը գործարկվելու է նոյեմբերի 13-ից։ ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

  • Կիսվել: