Այս ժամի դրությամբ ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել
Երևանից այս ժամի դրությամբ ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել:
Այս մասին հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Ոստիկանությունից նշեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
«Այս պահին փակ փողոց չկա»,-տեղեկացրին ոստիկանությունից։
«Տավուշը հանուն հայրենիք»-ի անհնազանդության ակցիաները Երևանում շարունակվում են։ Քաղաքացիները փակել էին Երևանում մի շարք փողոցներ։
Նշենք, որ նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ ակցիաներ են իրականացվելու։ Այսօր հանրահավաք չի նախատեսվում։ Հանրահավաքը տեղի կունենա կիրակի՝ 18։30-ին։