շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այս որոշումը կայացվել է շատ ավեի վերևում. փաստաբանը՝ Գայանե Հակոբյանի վերաբերյալ դատարանի որոշման մասին

Այս որոշումը կայացվել է շատ ավեի վերևում. փաստաբանը՝ Գայանե Հակոբյանի վերաբերյալ դատարանի որոշման մասին

Զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանի կարծիքով՝ իր վստահորդի վերաբերկալ դատարանի որոշումն այնքան էլ անակնկալ չէր:

՛՛Այս որոշումը կայացվել է շատ ավեի վերևում՛՛,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը և հավելեց. ՛՛Մեր բարձրացրած իրավական խնդիրն այն էր, որ վարչապետի կողմից առկա է ուղղակի ազդեցություն դատարանի վրա։ Եվ սա ապացուցվեց նաև այս դատաքննության ընթացքում՛՛։

Ապա Մելիքյանը հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՛՛ՀՀ-ում դատավոր չկա, որ վարչապետի ասածը չանի՛՛:

Հիշեցնենք, որ Հակոբյանը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման համար։ Գայանե Հակոբյանի խափանման միջց տնային կաալնքը կրկին փոխվեց 1,5 ամսով կալանավայրում։

 

 

  • Կիսվել: