շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ավտովթար-վրաերթ Երևանում. տուժածներին հիվանդանոց են տեղափոխել

Ավտովթար-վրաերթ Երևանում. տուժածներին հիվանդանոց են տեղափոխել

Այսօր` ժամը 12։20-ի սահմանում, «BMW 528» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայից դեպի Զաքարիա Քանաքեռցու փողոց ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե հենասյանը և, հետընթաց ընթանելով, վրաերթի ենթարկել փողոցով անցնող տղամարդուն։

Հրշեջ-փրկարարները վարորդին մեծ դժվարությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և վրաերթի ենթարկված տղամարդու հետ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Նրանց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթար-վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Ըստ նախնական տվյալների՝ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն է դարձել է վթար-վրաերթի պատճառ։

  • Կիսվել: