հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում

Ավելի քանի 15 նոր արդիական լաբորատոր սարքավորումներ. նախարարի շրջայցը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և փոխնախարար Արա Մկրտչյանը՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել կառույցի տարածքում, ծանոթացել կենտրոնում վերջին մեկ տարում կատարված նկատելի բարեփոխումներին։

Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ նախարարին են ներկայացվել կենտրոնի տասներեք բաժիններում իրականացվող փորձաքննությունները, ձեռք բերված նոր սարքավորումները, որոնց շնորհիվ կրճատվում է փորձաքննությունների ժամանակը, ապահովվում են ճշգրիտ արդյունքներ և բարձր արդյունավետություն:

Շրջայցի ընթացքում նախարարին են ներկայացվել նոր բացված հանդիպումների սենյակը, ձեռք բերված նոր սարքավորումները, դրանց հնարավորություններն ու առանձնահատկությունները։
Նախարար Գրիգոր Մինասյանն ու փոխնախարար Արա Մկրտչյանը ներկա են եղել նաև Սարյանի և Այվազովսկու բնօրինակ կտավների մշակութաբանական բացառիկ փորձաքննությանը։
2022 թվականից մեկնարկած նոր սարքավորումների ձեռքբերումը կրելու է շարունակական բնույթ:

  • Կիսվել: