երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Աշոտյանի գործով դատավարությունը կընթանա դռնփակ

Աշոտյանի գործով դատավարությունը կընթանա դռնփակ

ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավարությունը կընթանա դռնփակ. այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Դատախազի միջնորդությամբ Աշոտյանի գործով դատարանը հանրությանը զրկեց ուղիղ եթերով վկաների հարցաքննությանը հետևելու և սեփական «վճիռը» կայացնելու հնարավորությունից։ Դատախազության այս միջնորդությունը ինքնին բավարար է՝ հաստատված ճանաչելու մեր բուն պնդումն այն մասին, որ սա դասական քաղաքական հետապնդում է։

Մենք խստորեն առարկեցինք, բայց ակնհայտ էր, որ որոշումը կայացվել էր նախապես»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։

  • Կիսվել: