շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Աշխատեք հասցեական գնահատական հնչեցնել, երբ ձեր ներկայությամբ մարմնամասեր կտրելու սպառնալիքներ են հնչում. Թագուհի Թովմասյանը՝ ՄԻՊ թեկնածուին

Աշխատեք հասցեական գնահատական հնչեցնել, երբ ձեր ներկայությամբ մարմնամասեր կտրելու սպառնալիքներ են հնչում. Թագուհի Թովմասյանը՝ ՄԻՊ թեկնածուին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստը պատմական խայտառակություն որակեց: Այդ մասին նա ասաց ԱԺ-ում՝ ՄԻՊ-ի ընտրության հարցի քննարկման ժամանակ:

«Քննարկում էինք ՄԻՊ թեկնածուի հարցը, որը հենց սկզբից վերածվեց ագրեսիվ  հավաքի, քանի որ ՔՊ-ի պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, բղավում էին տեղից, թիրախավորում՝ սահմանափակելով ընդդիմության թեկնածուի խոսքի ազատության իրավունքը», - ասաց Թովմասյանը:

Նա դիմելով ՀՀ գլխավոր դատախազին՝ ասաց, որ նամակ է հղել նրան ու խնդրել քրեաիրավական գնահատական տալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի արարքներին:

Ըստ Թովմասյանի՝  Անահիտ Մանասյանը, տեսնելով հանձնաժողովի «խայտառակ նիստը», պետք է հրաժարվեր թեկնածությունից ու ասեր «չեմ շարունակի իմ աշխատանքը, քանի դեռ ապահովված չեն նորմալ  պայմաններ ՄԻՊ թեկնածուի ընտրության համար»:

«Աշխատեք հասցեական գնահատական հնչեցնել, երբ ձեր ներկայությամբ տեղի է ունենում մարդու  իրավունքների խախտման, սպառնալիքի հնչեցման, տարբեր  մարմնամասեր կտրելու սպառնալիքներ, գոնե ձեր ներկայությամբ դեպքերին հասցեական արձագանքեք», - հավելեց Թագուհի Թովմասյանը:

  • Կիսվել: