Արթուր Վանեցյանը հարցաքննվել է քննչական կոմիտեում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ՝ հունվարի 30-ին, քննչական կոմիտեում հարցաքննվել է։ Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը, Վանեցյանը հարցաքննվել է 2 գորոծով։
«Վանեցյանը հարցաքննվել է գաղտնալսման և ՀՖՖ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ վկայի դատավարական կարգավիճակով»,- ասաց Հարությունյանը:
Նա նաև նշեց, որ Վանեցյանի հեռախոսը աղտնալսման գործով ենթարկվել է զննության։
Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների քրեական գործով հարցաքննվել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։