Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել
«Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը ևս բերման է ենթարկվել։ Այս մասին լուրը հաստատեցին ոստիկանությւոնից։
Ոստիկանության 6-րդ վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը նշեց, որ Դանիելյանը վերադառնալիս է եղել Արցախից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:
Նշենք, որ այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել նաև «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին՝ նույն կասկածանքով։