շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արթիկ քաղաքում հայտնաբերվել է 45-ամյա տղամարդը, ով հետախուզվում էր ՌԴ ոստիկանության կողմից

Արթիկ քաղաքում հայտնաբերվել է 45-ամյա տղամարդը, ով հետախուզվում էր ՌԴ ոստիկանության կողմից

ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանները մարտի 15-ին Արթիկ քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 45-ամյա Տիգրան Խ.-ին: Նա 2023 թ. սեպտեմբերի 21-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: