ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ ահազանգեր են եղել, որ զինվորական օբյեկտներում, առևտրի կենտրոններում, ԱԺ-ում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկներ են տեղադրված

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ ահազանգեր են եղել, որ զինվորական օբյեկտներում, առևտրի կենտրոններում, ԱԺ-ում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկներ են տեղադրված

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 14-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ իրականացվում են տարահանման աշխատանքներ։

  • Կիսվել: