կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արշակ Գասպարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական

Արշակ Գասպարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արշակ Գասպարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական։
 
Արշակ Դավիթի Գասպարյանի կենսագրությունը
 
Ծնվել է 1973 թվականի օգոստոսի 12-ին, Երևան քաղաքում:
1995թ. ավարտել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
1999-2005թթ.– ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 1-ին վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ
IV-IX.2005թ.- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության բաժնի հետաքննիչ
2005-2006թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Վանաձորի տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետ-հետաքննիչ
2006-2008թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետաքննության բաժնի ավագ հետաքննիչ
2008-2009թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական վարչության թիվ 1 բաժնի պետ
2009-2014թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 1 բաժնի պետ
2014-2016թթ.- ՀՀ կառավարությանն ֆինանսների նախարարության քննչական վարչության թիվ 1 բաժնի պետ
2016-2018թթ.-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի քննչական վարչության թիվ 1 բաժնի պետ
2018-2019թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ
2019-2020թթ.- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ
2020-2021թթ.- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
2022-2023թթ.- համատեղ աշխատել է «Ջի Էյջ Լո ֆիրմ» ՍՊԸ-ի համահիմնադիր
2022-2023թթ.- «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գնումների և մատակարարման ծառայության պետ
 
Պարգևներ
 
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

  • Կիսվել: