հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Առողջացման նշան է, որ դատավորն ուզում է դառնալ փաստաբան. Նախարարը՝ դատավորների հրաժարականների մասին

Առողջացման նշան է, որ դատավորն ուզում է դառնալ փաստաբան. Նախարարը՝ դատավորների հրաժարականների մասին

Ես մամուլի նման հրապարակումներին չեմ հավատում, որոշ դատավորներ իրենց հանրային խոսքում արդեն բարձրաձայնել են, թե ինչու են հրաժարական տվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝  անդրադառնալով նրան, որ 4 դատավորներ շատ կարճ ժամանակահատվածում հրաժարական են տվել եւ մամուլում էլ տեղեկություններ կան, որ պատճառը ներքին «չաթ»-ում արված արտահայտություններն են:

«Մենք նաեւ տեսանք, որ որոշ դատավորներ անցել են ավելի բարձր վարձատրվող աշխատանքի: Այսինքն, դուրս գալով համակարգից, առնվազն դատավոր Մարաբյանը գնացել է եւ դարձել էր առաջատար իրավաբանական ընկերության փաստաբան: Նորմալ, բնական պրոցեսներ են: Մի կողմից, եթե պրոֆեսիոնալներ են գնում համակարգից եւ հնարավորություն չստեղծվի նոր մասնագետներին մուտք գործել համակարգ, կարելի էր տխրել, բայց հուրախություն ինձ,  մեր քաղաքականության շնորհիվ է, որ հսկայական ռեֆորմների արդյունքում իսկական պրոֆեսիոնալները կարողանում են քննությունների միջոցով գալ, մտնել համակարգ:

 

Նաեւ  առողջացման նշան է, որ դատավորն ուզում է դառնալ փաստաբան: Դա նշանակում է, որ իրենք տեսնում են, որ փաստաբանությունը լավ իրավաբանություն է եւ դատարանում ողջունվում է»,-ասաց նա:

  • Կիսվել: