կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 10-ին։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նկատեց՝  նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրյալներից մեկն ունի առողջական խնդիր։

«Այստեղ մի հետաքրքիր դիտարկում։ Նույն մեղադրյալը բացակայել էր նաև առաջին դատական նիստից։ Բայց դատարանը նիստը շարունակեց, քանի որ պետք է Աշոտյանի կալանքի հարցը որոշեր այդ օրը։ Փաստն այսն է, որ ունենք նման տարբերակված մոտեցում»,-ասաց փաստաբանը։

Նա ուշագրավ համարեց այն, որ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով այդ հարցին անդրադարձ չի եղել։

  • Կիսվել: