չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Արմավիրի դատախազն աշխատանքից ազատվեց

Արմավիրի դատախազն աշխատանքից ազատվեց

Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին քիչ առաջ հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ Արմավիրում օրեր առաջ կրակոցներից սպանվել է Փարաքարի համայնքապետն ու նրա ընկերը՝ ոստիկան Կարեն Աբրահամյանը:

Ավելի վաղ զբաղեցրած պաշտոններից ազատվել էին ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը և Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազի պաշտոնին, հայտնում են դատախազությունից։

  • Կիսվել: