երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացին իր հետ թմրանյութ էր բերել․ նա ձերբակալվել է

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացին իր հետ թմրանյութ էր բերել․ նա ձերբակալվել է

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված տեղեկությունները, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ մարտի 19-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Է․Վ․-ին։

Քրեակատարողական ծառայությունից  հայտնում են, որ արդյունքում՝ վերջինիս ներքնաշորի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 3,51 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնացված բուսական զանգվածներ։  

Քաղաքացի Է․Վ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վաչության Վաղարշապատի քննչական բաժին։

  • Կիսվել: