չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արմատական բարեփոխում՝ հանրային ծառայությունների մատուցման ոլորտում. Բադասայան (տեսանյութ)

Արմատական բարեփոխում՝ հանրային ծառայությունների մատուցման ոլորտում. Բադասայան (տեսանյութ)

Արդարադատության նախարարությունը հանրային ծառայությունների մատուցման ոլորտում արմատական բարեփոխում է իրականացնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: 
 
՛՛✅Արդյունքում այլևս պետական տուրք չի պահանջվի․
 
🆓 Ամուսնության գրանցման,
 
🆓 Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) տեղեկանքներ տրամադրելու,
 
🆓 Առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու,
 
🆓Առանձին տառերի կամ թվերի կամ ուղղագրական սխալների փոփոխության համար։
 
✅Իսկ ՔԿԱԳ պետտուրքի վճարումից ընդհանրապես կազատվեն՝
 
☑կենսաթոշակառուները,
 
☑առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները,
 
☑ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք,
 
☑ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսնինը, զավակը և ծնողը։
 
✅Բարեփոխումների արդյունքում կրճատվել են նաև հետևյալ գործընթացների ժամկետները՝
 
☑️Ամուսնության բացակայության մասին տեղեկանքը 7 օրվա փոխարեն կտրամադրվի տեղում։
 
☑️Ամուսնության գրանցումը հնարավոր կլինի իրականացնել դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս ժամկետում՝ դիմողի նախընտրած օրը։
 
☑️Անվան փոխման գրանցման ժամկետը մինչև 5 ամսից կդառնա 15 աշխատանքային օր։
 
☑️Ուղղում, փոփոխություն և լրացում, ինչպես նաև ակտի վերականգնում կատարելու համար մինչև 4 ամիս տևող ժամկետը դարձել է 15 աշխատանքային օր:
 
☑️Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանված ժամկետը կկրճատվի մինչև 3 աշխատանքային օր ։
 
☑️Առևտրային կազմակերպությունների գրանցման ժամկետը սահմանվել է 1 աշխատանքային օր։
 
✅Այլ փոփոխություններ․
 
☑️ Փաստաթղթերն ապոստիլով կվավերացվեն մեկ պետական մարմնի՝ Արդարադատության նախարարության կողմից՝ 1 օրում՝ նախկին 3 օրվա փոխարեն:
 
☑️ Ա/Ձ հաշվառումը հնարավոր կլինի նաև լիազորված անձի միջոցով։
 
✅Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բարեփոխումները շարունակվում են։
📍ԾԱՆՈՒՑՈՒՄ ‼️ Պետռեգիստրին առնչվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այսօրվանից, իսկ ՔԿԱԳ ոլորտին առնչվող բարեփոխումները՝ 2021 թվականի մայիսի 16-ից՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ։

  • Կիսվել: