հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արման Թաթոյանը Մոսկվայում Վարդան Տողանյանի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Արման Թաթոյանը Մոսկվայում Վարդան Տողանյանի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ միասին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հետ։

Կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանն ընդգծել է Ռուսաստանի իր գործընկերոջ` Մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ բարձր վստահելի ու գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև համատեղ աշխատանքը երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերում:

 

 

 

  • Կիսվել: