երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արման Թաթոյանն ու Արմեն Ղազարյանը հանդիպում են ունեցել ԵՄ պատվիրակության հետ

Արման Թաթոյանն ու Արմեն Ղազարյանը հանդիպում են ունեցել ԵՄ պատվիրակության հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել են ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ։ Այս մասին Թաթոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Արդյունավետ հանդիպման ընթացքում քննարկեցինք հարցեր՝ կապված դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության, միգրացիայի ու պետական սահմանի անցման կետերում իրավունքների հետ և այլն»,- գրել է Թաթոյանը։

  • Կիսվել: