ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արձանագրում ենք, որ քաղաքացին մեզ համար «տուգանքի մատերիալ» չէ, բայց մենք իր խախտումը չենք խրախուսում. Փաշինյան

Արձանագրում ենք, որ քաղաքացին մեզ համար «տուգանքի մատերիալ» չէ, բայց մենք իր խախտումը չենք խրախուսում. Փաշինյան

Նախկինում մինչեւ 500 հազար դրամ տուգանքից չափ ունեինք, քաղաքացուն ասում էինք՝ կարող ես 200-300 կմ/ժամ արագությամբ քշել, փողը վճարի, շարունակի նույնկերպ վարել: Այս մասին այսօր՝ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «քաղաքացին տուգանքի մատերիալ չի» արդեն թեւավոր դարձած արտահայտությանը:

«Այսինքն այդ քաղաքականությունը խրախուսում էր քաղաքացուն, որ եթե գրպանդ ներում է, ինչքան ուզում ես խախտում արա, ոչ մի խնդիր չունես: Սա հենց «քաղաքացին տուգանքից մատերիալ է» սկզբունքն էր, որ քաղաքացուն ասում էին՝ խախտում արա, փողը տուր: Ընդ որում, «Սեքյուրիթի դրիմ» մասնավոր ընկերությունը  կար իր հայտնի կապերով, որը մենք հիմա դարձրել ենք պետական կազմակերպություն:

Հիմա մարդը այդպես չի կարող այդպես վարվել, որովհետեւ 1-2-3 խախտումից հետո իր բալերը կավարտվեն եւ ինքը կզրկվի մեքենա վարելու հնարավորությունից: Իսկ եթե զրկված վիճակում վարի մեքենա, դրա համար քրեական պատասխանատվություն է  նախատեսված:

Մենք ֆինանսական բեռը հնարավորություն ենք տալիս, բայց մյուս կողմից բալային համակարգով կարգապահությունն ավելացնելու մեխանիզմ ենք ստեղծում:

Այսպիսով արձանագրում ենք՝ քաղաքացին մեզ համար տուգանքի մատերիալ չէ, մենք իր խախտումը չենք խրախուսում, բայց եթե շարունակում է խախտում անել, մենք իրեն ասում ենք՝ ՀՀ ճանապարհներով մեքենա պետք է չվարես»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: