ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արդարադատության փոխնախարարը «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի համակարգողներին ներկայացրել է ՀՀ-ում իրականացված ծրագրերը

Արդարադատության փոխնախարարը «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի համակարգողներին ներկայացրել է ՀՀ-ում իրականացված ծրագրերը

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն առցանց եղանակով մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի համակարգողների հերթական հանդիպմանը: «Հանուն Ժողովրդավարության» գագաթնաժողովը ԱՄՆ միջազգային կարևորագույն այն նախաձեռնություններից է, որի նպատակն է հաղթահարել ժողովրդավարություններին սպառնացող վտանգները: Այդ մասին ասված է ՀՀ արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջում:
 
«Նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է Հայաստանի հանձնառությունների շրջանակում վերջին եռամսյակում իրականացված ծրագրերը: Գագաթնաժողովի ընթացքում անդամ երկրները ներկայացրել են իրենց տեսակետները «Հանուն ժողովրդավարության» հռչակագրի վերաբերյալ:
 
Այս անգամ գագաթնաժողովի մասնակիցների թիվը գերազանցել է 100-ը»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: