շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարության և դրանից բխող 2023-25թթ. գործողությունների ծրագրի մշակման ընթացքը

ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարության և դրանից բխող 2023-25թթ. գործողությունների ծրագրի մշակման ընթացքը

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը բացման խոսքով հանդես է եկել «Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության և դրանից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի» մշակման աշխատանքների շրջանակում կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր ՄԻՊ ռազմավարության գործողությունների ծրագրի կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելքի, գործի արդար քննության իրավունքի, հավաքների ազատության, կարծիքի արտահայտման ազատության, իրավահավասարության, խտրականության արգելքի և ռազմավարական հաղորդակցության գլուխներին:

Նվարդ Վարդանյանն անդրադարձ է կատարել «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի» նախանշված աշխատանքներին, որոնց շրջանակում համատեղ ջանքերի միջոցով էական ձեռքբերումներ է գրանցվել: Միևնույն ժամանակ խոսվել է առանձնացված այն ծրագրերի մասին, որոնք, մի շարք խոչընդոտող հանգամանքներով պայմանավորված, ամբողջապես չեն իրականացվել:

Այս համատեքստում, Վարդանյանն ընդգծել է, որ համապատասխան շահագրգիռ մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում վեր հանված մի շարք չկատարված կամ մասամբ կատարված միջոցառումները ընթացիկ քննարկման առիթ պետք է դառնան, և քննարկվի ՄԻՊ ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրում ներառելու հանգամանքը։

Անդրադարձ կատարելով քննարկման թեմաներին՝ Վարդանյանը կարևորել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-2025թթ. գործողությունների ծրագրի» աշխատանքներում շահագրգիռ գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը՝ առավել թիրախային միջոցառումներ և չափելի արդյունքներ գրանցելու համար

Միջոցառումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

  • Կիսվել: