շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արդար դատաքննության իրավունքի վիճակը Հայաստանում բավարար գնահատել չի կարելի. Արտակ Զեյնալյան

Արդար դատաքննության իրավունքի վիճակը Հայաստանում բավարար գնահատել չի կարելի. Արտակ Զեյնալյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցերն են։ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիաննա Հակոբյանի թեկնածությունները:

Ազգային ժողովում Արտակ Զեյնալյանն ընդգծեց Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման կարևորությունը:

«Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծումը նաև Սահմանադրական դատարանի որոշումների իրավական դիրքորոշումների իրականացումն է»,- ասաց Զեյնալյանը:

Զեյնալյանը, խոսելով դատական ոլորտի մասին, նշեց, որ արդար դատաքննության իրավունքի վիճակը Հայաստանում բավարար գնահատել չի կարելի:

«Արդար դատաքննության իրավունքի մի շարք բաղադրատարրեր, այդ թվում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, Հայաստանում ապահովված չէ կամ բավարար վիճակում չէ»,- ասաց նա:

  • Կիսվել: