չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախից մեքենա էին գողացել ու տեղափոխել Հայաստան․ Վայքի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Արցախից մեքենա էին գողացել ու տեղափոխել Հայաստան․ Վայքի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Այս օրերին ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում անշարժ պահակետեր է տեղակայել հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին, իրականացվում են ստուգումներ ինչպես Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը բացառելու, այնպես էլ քաղաքներից ու գյուղերից հնարավոր հափշտակությունները կանխելու նկատառումով:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղակայված անցակետից բաժին տեղափոխեցին Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի մի բնակչի վարած, փոխված համարանիշերով «Դոջ Քարավան» մակնիշի ավտոմեքենան:

 

Ավելի ուշ պարզվեց, որ տրանսպորտային միջոցը գողացված է: Նոյեմբերի 10-ին Ստեփանակերտ քաղաքից 7 կմ դեպի Բերձոր ընկած հատվածից մեքենան, վարորդից բացի, գողացել և Հայաստան էին տեղափոխել Արագածոտնի մարզի ևս երկու բնակիչ. մեկը` Սասունիկ, մյուսը՝ Լեռնարոտ գյուղից:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողները նոյեմբերի 16-ին ներկայացան ոստիկանության Վայքի բաժին:
Նրանք տվել են խոստովանական բացատրություն:

 

Միջոցառումներ են ձեռնարկվում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: