ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող զինված հանցագործի վնասազերծում` Արարատի մարզում

Առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող զինված հանցագործի վնասազերծում` Արարատի մարզում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները մարտաֆիլմ հիշեցնեղ, առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող զինված հանցագործի վնասազերծում են իրականացրել Արարատի մարզում։

«Այդ օրը ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նոյեմբերի 25-ին, Արարատի մարզում ավազակային հարձակում կատարողները գտնվում են Փոքր Վեդի գյուղի տներից մեկում։

Անմիջապես գյուղ են մեկնում ոստիկանության ծառայողները ու քանի որ գյուղում փողոցները միմյանց հետ կապված են և տեղեկություն կար, որ կասկածյալները զինված են, տարբեր հատվածներից օպերատիվ խմբերը մոտեցել են կասկածյալների հնարավոր մնալու վայրին։ Հասնելով դեպքի վայր՝ պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և կասկածյալներից Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Էդգար Մ․-ն, տեսնելով ոստիկաններին, ատրճանակն ուղղում է ոստիկանության Արարատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Լ․ Անտոնյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ․ Բարսեղյանի վրա։

Մոտ 1 ժամից ավելի ոստիկանները բացատրական աշխատանքներ են կատարում, որպեսզի նա վայր դնի զենքը և ինքնակամ ներկայանա իրենց, սակայն զինված տղամարդը ոչ միայն չի ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին այլև սկսկում են սպանության սպառնալիքներ տալ ու անընդհատ կրկնում, որ կրակելով սպանելու է մի քանիսին։

Ի վերջո ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, քանի որ նա զենքը բերել էր մարտական վիճակի, կարողնում են պրոֆեսիոնալ ձևով՝ առանց կրակոցի, վնասազերծել Էդգար Մ․-ին, ապա տեղափոխել ոստիկանության Արարատի բաժին։ Դեպքի վայր ժամանած Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարրչության պետ Վահե Միրզոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերում են ատրճանակը՝ լիցքավորված 6 հատ 9 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով։ Էդգար Մ․-ն ոստիկաններին հայտնում է, որ հայտնաբերված ատրճանակը և փամփուշտները պատկանում են իրեն։

Վերջինս ոստիկանության Արարատի բաժնից ներկայացվում է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Նրան վնասազերծելուց հետո ոստիկանները պարզում են, որ նրա հանցակիցը 27-ամյա Արման Մ․-ն կամ նրա հետ չի եղել, կամ ճողոպրել է։

Ժամեր անց Արման Մ․-ն Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում գործող «Ռուբին» հյուրանոցային համալիրի հյուրատներից մեկում հայտնաբերվում է մահացած՝ մարտական նռնակի պայթյունից»։

  • Կիսվել: