շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձանց հնարավորություն կտրվի կրճատել տուգանքի չափը՝ 24 ժամում խախտումը վերացնելու դեպքում

ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձանց հնարավորություն կտրվի կրճատել տուգանքի չափը՝ 24 ժամում խախտումը վերացնելու դեպքում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ  և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Քրիստինե Պողոսյանի և Լիլիթ Կիրակոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համապատասխան հոդվածով ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձին տրվում է հնարավորություն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում ազատվել նշանակված տուգանքի 75 տոկոսից:

Ըստ հիմնավորման՝ առաջարկվող փոփոխությունները դրական կանդրադառնան տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող քաղաքացիների վրա` վերջիններիս սոցիալական բեռը թեթևացնելու տեսանկյունից:

Կարևորվել է Կառավարության վարած քաղաքականությունը, ինչը հնարավորություն է տալիս մեղմել որոշ իրավախախտումների համար սահմանված տուգանքները:

  • Կիսվել: