երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ապօրինի ծառահատման համար անտառապահին 100 հազար դրամ էր տվել

Ապօրինի ծառահատման համար անտառապահին 100 հազար դրամ էր տվել

ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 5-ին հավաստի օպերատիվ տեղեկություն էին ստացել ամիսներ առաջ տեղի ունեցածի վերաբերյալ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ նրանք պարզել են, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի 69-ամյա մի բնակիչ, առանց համապատասխան փաստաթղթերի ծառահատում կատարելու համար, հունիս-օգոստոս ամիսներին «Սևքար անտառտնտեսության» Աչաջրի անտառպետության անտառապահին յուրաքանչյուր անգամ վճարել է 10 հազար դրամ: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված ժամանակահատվածում լուսաձորցի տղամարդը Աչաջրի անտառպետության անտառապահի վերահսկողության տակ գտնվող պահաբաժնից ապօրինի հատել է տարբեր տեսակի թաց կանգուն 50 ծառ և իր «ԳԱԶ-66»-ով տեղափոխել է փայտանյութը՝ յուրաքանչյուր անգամ անտառապահին տալով 10 հազար դրամ. որպես կաշառք տվել է ընդհանուր 100 հազար դրամ:
Ազատամուտ գյուղի բնակիչ անտառապահը ձերբակալվել է:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: