երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ապօրինի ծառահատման դեպք Հրազդանում․ պարեկների բացահայտումը

Ապօրինի ծառահատման դեպք Հրազդանում․ պարեկների բացահայտումը

Ոստիկանությունը շարունակում է իրականացնել բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Մարտի 10-ին Կոտայքի պարեկները Հրազդանում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ մի տղամարդ կացնով ու սղոցով կտրում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության տարածքի հաստաբուն ծառի ճյուղերը։ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է Հրազդանի բաժին։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: