ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ից։

Արդյունավետ էր հատկապես Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։
Գորիսի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ակոսափող հրացան և ռազմամթերք կամավոր հանձնելու երկու դեպք։

Հրազենի հանձնման առումով արդյունավետ էր նաև Կապանի և Մեղրիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը. արձանագրվել է երկու դեպք։

Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երկու տարբեր անձինք կամավոր հանձնել են ռազմամթերք։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև ՊՊԳՎ Սևանի պահպանության բաժնի Մարտունու դասակի ծառայողները, ինչի շնորհիվ ոստիկանության Մարտունու բաժնում կամավոր հանձնել են որսորդական հրացան ու ռազմամթերք։

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

          

  • Կիսվել: