ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անթույլատրելի է վրաերթի ենթարկված հղի կնոջը անօգնական թողնել․ Թագուհի Թովմասյան

Անթույլատրելի է վրաերթի ենթարկված հղի կնոջը անօգնական թողնել․ Թագուհի Թովմասյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձել է նախօրեին Երևանում տեղի ունեցած ողբերգական պատահարին․  

«ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ երեկ՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: 

Ցավով եմ տեղեկանում, որ նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել:
Ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ «մարդասպան կորտեժ»․․

Ցավակցում եմ մեր քաղաքացու հարազատներին։ Հուսով եմ՝ մեղավորները կստանան արժանի պատիժ օրենքի ամբողջ խստությամբ։ Հետևողական եմ լինելու:

Հ. Գ. Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանն էր մահացողը: Բացառիկ հայրենասեր ու հոգատար կին»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը:

  • Կիսվել: