կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անչափահասները մտել են Մովսես գյուղի տներից մեկն ու գողացել լվացքի մեքենա, փոշեկուլ, էլեկտրական թեյնիկ և արդուկ

Անչափահասները մտել են Մովսես գյուղի տներից մեկն ու գողացել լվացքի մեքենա, փոշեկուլ, էլեկտրական թեյնիկ և արդուկ

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախույզները ստացված տեղեկությունն իրացրին փետրվարի 5-ին. անցած տարվա նոյեմբերին երկու անչափահաս պատուհանից մտել էին Մովսես գյուղի տներից մեկն ու գողացել լվացքի մեքենա, փոշեկուլ, էլեկտրական թեյնիկ և արդուկ։ Տուժողից ընդունվել է հաղորդում։

Ոստիկանությունից հայտնում են, որ անչափահասներն օրինական ներկայացուցիչների հետ ներկայացել են ոստիկանության Տավուշի բաժին և խոստովանել են արարքը։

  • Կիսվել: