ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 48 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է

Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 48 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 24-27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 16-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, խարդախության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, ընտանեկան բռնության՝ 9, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 4, կողոպուտի և սպանության սպառնալիքի՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծանր վիրավորանքի, ծեծի ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, որսագողության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, խոշտանգման և անվտանգության պահանջները չպահպանող աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 13, կողոպուտի՝ 2 և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար. 2 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: