երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ամրամ Մակինյանը՝ սահմանադրական փոփոխություների մասին

Ամրամ Մակինյանը՝ սահմանադրական փոփոխություների մասին

Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը անդրադարձել է Հայաստանում սպասվող սահմանադրական փոփոխություններին․

««Իմ քայլը» խմբակցության «իրավական գիգանտների» նախագծած «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» փաստական նկարագրություն՝
1.Քայլ առաջին՝ հնարավորինս կարճ ժամկետում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների կատարում ՝ նախատեսելով Ազգային ժողովի իրավասությունն առանց Սահմանադրական դատարանի համաձայնության իրականացնելու սահմանադրական փոփոխություններ ՝ ի հակառակ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության։
2. Քայլ երկրորդ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններն ուժի մեջ մտնելու անմիջապես հետո սահմանադրական փոփոխությունների ընդունում՝ փոփոխելով Սահմանադրության 213-րդ հոդվածը և նախատեսելով նոր սահմանադրական դատարանի ստեղծում՝ ի հակառակ իրավունքի գերակայության սկզբունքի և այն հանգամանքի, որ Սահմանադրության «եզրափակիչ և անցումային» դրույթներում հնարավոր չէ իրականացնել փոփոխություններ։ Սրան զուգահեռ կկատարվեն փոփոխություններ մի շարք օրենսդրական ակտերում՝ նախատեսելով սահմանադրական դատարանի «հին դատավորների» սոցիալական երաշխիքները։

Հ.Գ. Կցանկանայի լսել քաղաքական իշխանության «հիմնավորումներն» առ այն, թե որքան է նշված «երկքայլային պարզունակ կոմբինացիան» համապատասխանում ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների վերջին հայտարարությանը»,- մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: