կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամասիայում գողացել են բակում կայանված մեքենայի մարտկոցն ու նվագարկիչը. Մեկ օր անց կասկածյալին գտել են Գյումրիում

Ամասիայում գողացել են բակում կայանված մեքենայի մարտկոցն ու նվագարկիչը. Մեկ օր անց կասկածյալին գտել են Գյումրիում

Փետրվարի 18-ին ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ամասիայի իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-21074»-ի մարտկոցը, նաև օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ սրահից գողացել են նվագարկիչը:

Ոստիկանությունից հայտնում են, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ամասիայի քրեական հետախույզները և համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին Գյումրի քաղաքում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և, իր կողմից շահագործվող «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենայով, բաժին են տեղափոխել գյումրեցի 25-ամյա մի երիտասարդի: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ գողոնը մեքենայում է:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: