կիրակի, հունվար 29
29 / 1 / 2023
Ալեն Սիմոնյանը դատի է տվել Աննա Մկրտչյանին

Ալեն Սիմոնյանը դատի է տվել Աննա Մկրտչյանին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։ Այս մասին տեղեկացնում  է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Նշենք, որ հավանաբար խոսքը վերաբերում է նոյեմբերի 3-ին Աննա Մկրտչյանի ֆեյբուքյան լայվին, որը վերնագրված էր. «ալենի շնորհակալությունը, նիկոլի Սոչին և այլն»:

  • Կիսվել: