Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հիմք է պնդելու, որ Սամվելի հետ կատարվածը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից. Մելիքյան
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հիմք է պնդելու, որ Սամվելի հետ կատարվածը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից։ Այս մասին Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսի ժամաանկ ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք չենք ուզում ասել, որ այս բռնարարքը կազմակերպել է Հայաստանի ոստիկանությունը, բայց ՀՀ-ի ոստիկանության աշխատակիցները, այո, հանցակցել են, մասնակցել են։
Նրանք եղել են այս ակնհայտ կազմակերպած ծանրագույն հանցագործության մասնակիցներ, բայց ոչ կազմակերպիչներ։
Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ուղիղ հիմք է մեզ համար, որ դա կազմակերպվել է ՔՊ-ի կողմից՝ ոստիկանության մասնակցությամբ։
Սա ուղիղ կազմակերպված է իշխող քաղաքական ուժի կողմից, որպես պատժի գործողություն մի անձի նկատմամբ, որը բավականին կոշտ ձևով, առերես քննադատել է ՔՊ-ական պատգամավորին՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։