կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվեց տնային կալանք խափանման միջոցով

Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվեց տնային կալանք խափանման միջոցով

Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանք խափանման միջոցով. այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը։

«Միանշանակ համաձայն չենք դատարանի որոշմանը, քանի որ առավել քան հիմնավորվել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, առավել ևս առերես հարցաքննության արդյունքներով հաստատվել էր միակ ցուցմունք տվողի հայտնած տվյալների իր իսկ բնորոշմամբ որպես հանցագործություն անլուրջ ընդունելը։

Իսկ իրականում տվյալ անձը անլուրջ էր ընդունել ամբողջ ԱԱԾ կառույցին, որի ցավալի հետևանքը Բազեյանի շուրջ վեց ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելն էր։

Արդարացումը անխուսափելի է»,- հայտնել է նա ֆեյսբուքի իր էջում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամներ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձ կատարելու համար:

  • Կիսվել: